Արսեն Հարությունյանը Hype Fighting մրցաշարում հաղթեց ղազախ Բագդատ Ժուբանիշին Zarkerak - Արսեն Հարությունյանը Hype Fighting մրցաշարում հաղթեց ղազախ Բագդատ Ժուբանիշին
Zarkerak Zarkerak - Արսեն Հարությունյանը Hype Fighting մրցաշարում հաղթեց ղազախ Բագդատ Ժուբանիշին
Արսեն Հարությունյանը Hype Fighting մրցաշարում հաղթեց ղազախ Բագդատ Ժուբանիշին

Արսեն Հարությունյանը Hype Fighting մրցաշարում հաղթեց ղազախ Բագդատ Ժուբանիշին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր, Տոկիո-2020 եւ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակից Արսեն Հարությունյանը տպավորիչ հաղթանակ տարավ Երեւանի «Տաշիր Արենայում» անցկացված Hype Fighting մրցաշարում։

Արսեն Հարությունյանը ազատ ոճի ըմբշամարտի կանոններով գոտեմարտում մրցեց խառը մենամարտերի մարտիկ, ղազախ Բագդատ Ժուբանիշի հետ եւ երկու մրցափուլերում ոչ մի հնարավորություն չտալով մրցակցին հասավ հաղթանակի::

Նշենք, որ Արսեն Հարությունյանը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի հետ այս օրերին պատրաստվում է ապրիլի 20-26-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը:

 

 

28 Մարտ, 2026 23:47
Վեր