ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են Zarkerak - ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են
Zarkerak Zarkerak - ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են
ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 9:10-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

 

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։

 

Լանջառ-Լուսաշող հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

 

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

 

Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհին, Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում, իսկ Ապարանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

 

Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

30 Մարտ, 2026 10:32
Վեր