Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ այն անվանելով ««Խաղաղությո՞ւն», թե՞ խաղաղություն»:
«Մենք բազում զոհերի և զոհողությունների գնով հասել ենք ոչ թե պատերազմի հետաձգման, մենք հասել ենք խաղաղության: Մեր խոնարհումը՝ մեր բոլոր ընկածներին, մենք հասել ենք խաղաղության և ազատ, ժողովրդավարական, զարգացող, բարեկեցիկ, ինքնիշխան Հայաստանը նրանց հիշատակը հարգելու բարձրագույն միջոցն է: Դրանից ավելի մեծ գնահատական նրանց զոհողություններին մենք չեն կարող մատուցել:
Եվ ուրեմն, խաղաղությունն այսօր արդեն դե յուրե հաստատված է, և ՀՀ քաղաքացին պետք է տեր կանգնի իր խաղաղությանը, որովհետև սա իր խաղաղությունն է, իր ստեղծած խաղաղությունն է, որովհետև այդ խաղաղության վրա աշխատել է, այդ արդյունքին հասել է իր ընտրած իշխանությունը, և իշխանությունը հաստատելու հարցը համարել է առաջնահերթություն՝ 2021 թվականի արտահերթ խորհրդարանաան ընտրություններում ժողովրդի տված պատգամին հավատարիմ մնալով, ժողովրդի ասած խոսքին հասու լինելով, ժողովրդի ասած խոսքը լսելով և այն իրականացնելով:
Եվ ուրեմն եկել է ժամանակը, գալիս է ժամանակը, և այդ ժամանակը 2026 թվականի հունիսի 7-ն է, որ ՀՀ քաղաքացին տեր կանգնի իր խաղաղությանը:
Անկեղծ ասեմ՝ որևէ կասած չունեմ, որ ՀՀ քաղաքացին տեր է կանգնելու իր խաղաղությանը»,-ասաց նա:


