Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 30-ին խոշոր, ողբերգական ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 09:10-ի սահմաններում խճաքարով բարձված HOWO մակնիշի բեռնատարը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Երասխի կարցևոյում»՝ արագաչափի հարևանությամբ, բախվել է «Նիսսան», «Մերսեդես», «Օպել», «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներին և ավտոքարշակին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արարատի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, վիրավորի և մահացածի ինքնությունը։
Բացի HOWO բեռնատարից՝ բոլոր ավտոմեքենաները եղել են կայանված, որոնցից մի մասը վերածվել է մետաղե ջարդոնի։



