Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) չեղյալ է հայտարարել Իրանի քաղաքացիների համար կացության բոլոր ձևերը: Այդ մասին հայտնում է Tehran Times պարբերականը։
Մասնավորապես, Աբու Դաբին չեղարկել է երկրում ներդրումների համար տրված «ոսկե» կացության թույլտվությունը։ Պարբերականը պնդել է, որ ԱՄԷ-ն այդպիսով «յուրացրել է մոտավորապես 530 միլիարդ դոլարի արժողությամբ իրանական ակտիվներ»։
Հաղորդագրություններ կան նաև դպրոցների, բժշկական և մշակութային հաստատությունների փակման, ինչպես նաև այդ կառույցների հետ կապված աշխատակիցների վիզաների չեղարկման մասին:
ԱՄԷ-ն դեռևս պաշտոնապես չի հաստատել տեղեկատվությունը։
Իրանը ԱՄԷ-ի վրա հարձակվում է ԱՄՆ-Իսրայելական գործողության սկզբից ի վեր։ Իրանի հարվածները հանգեցրել են մահերի ԱՄԷ-ում։ Թեհրանը պնդում է, որ հարձակվում է Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրա։

