Ընդդիմությունը վախենում է ժողովրդի հետ խոսել, սա խոսում է ոչ թե ուժի, այլ վախի մասին. Էդգար Առաքելյան Zarkerak - Ընդդիմությունը վախենում է ժողովրդի հետ խոսել, սա խոսում է ոչ թե ուժի, այլ վախի մասին. Էդգար Առաքելյան
Zarkerak Zarkerak - Ընդդիմությունը վախենում է ժողովրդի հետ խոսել, սա խոսում է ոչ թե ուժի, այլ վախի մասին. Էդգար Առաքելյան
Ընդդիմությունը վախենում է ժողովրդի հետ խոսել, սա խոսում է ոչ թե ուժի, այլ վախի մասին. Էդգար Առաքելյան

Ընդդիմությունը վախենում է ժողովրդի հետ խոսել, սա խոսում է ոչ թե ուժի, այլ վախի մասին. Էդգար Առաքելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«ՔՊ-ն ունի շատ լուրջ շանսեր, ինչ վերաբերում է վարչապետին, ապա ես էլ եմ մասնակցում վերջին օրերի քաղաքացիների հետ հանդիպմանը և դա թերևս ամենամեծ ցուցիչն է, թե ինչ վարկանիշ և հեղինակություն ունի նա, կարող եմ փաստել, որ ժողովրդի մոտ կա շատ մեծ վստահություն և մեծ խանդավառությամբ են ընդունում  վարչապետին և թիմին»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկված Էդգար Առաքելյանը:

Խոսելով ընդդիմադիրների հայտարարությունների մասին՝ Առաքելյանն ասաց. «Իրենք դիրքավորվում են որպես ուժեղ առաջնորդներ, բայց վախենում են ժողովրդի հետ խոսել, սա խոսում է ոչ թե ուժի, այլ վախի մասին, վախի, որ ժողովուրդն իրենց անցյալի վերաբերյալ հարցեր կտա, որոնց չեն կարողանա պատասխանել: Այս մարդիկ ուզում են թաքնվել ինչ-որ բաների հետևում՝ ժողովրդին մանիպուլացնելով ձայներ հավաքեն»:

Առաքելյանի խոսքով՝ ժողովրդի մոտ մեղադրանք կա, թե ինչու է իշխանությունը զուսպ այդ մարդկանց հետ հարաբերություններում. «Պետք է հասկանալ, որ մենք ստանձնել ենք իշխանություն դրա ամբողջ պատասխանատվությամբ, բնականաբար խոսույթն էլ պետք է տարբերվի մյուսներից: Դրան զուգահեռ մենք էլ մարդ ենք և երբեմն հնարավոր են էմոցիոնալ որոշակի պոռթկումներ, քանի որ հակառակ կողմը խաղում է այդ էմոցիաների վրա: Իրենք փորձում են ամեն կերպ սադրել, բայց մենք չպետք է տրվենք այդ սադրանքներին: Պետք է ամեն ինչ տանենք օրենքի դաշտ, ցանկացած սադրիչ, ով օրենքից դուրս գործողություններ կանի, օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվություն կկրի»:

Առաքելյանն ընդգծեց, որ եթե ընդդիմադիրները գան իշխանության, պատերազմն անխուսափելի է և անխուսափելի է ՀՀ-ի պետականության կորուստը. «Նրանք պատերազմի և պետականության կորստի կուսակցություն են: Իրենք հայտարարում են, որ վերանայելու են խաղաղության գործընթացը, իսկ դա նշանակում է՝ կասեցնել խաղաղության գործընթացը և հնարավորություն տալ այլ ուժերին Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնել, որի արդյունքում իրենք կփորձեն հովանավորներ գտնել ուրիշ երկրներում, իսկ դա լինելու է բացառապես ՀՀ-ի ինքնիշխանության կորստի հաշվին: Համոզված եմ՝ ժողովուրդը կգնա խաղաղության, ինքնիշխանության և ժողովրդավարության ճանապարհով, իսկ դա առաջարկում է «Քաղաքացիական պայմանագիր»-ը»:

30 Մարտ, 2026 14:45
Վեր