1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում Zarkerak - 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում
Zarkerak Zarkerak - 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում
1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում

1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի հավաքականը 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացված Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Սանդա մրցաձևից երիտասարդների տարիքային խմբում 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Սահակյանը նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը՝ դառնալով արծաթե մեդալակիր: Ռուբեն Մելքոնյանը (56 կգ) և Տիգրան Թովմասյանը (75 կգ) բրոնզե մեդալներ են նվաճել:

Պատանիների տարիքային խմբում Գրիշա Ալիխանյանը 45 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ:

Թաոլու մրցաձևում հանդես է եկել Սիրանուշ Ավագյանը Թայցիցյուան (Taijiquan) և Թայցիշան (Taijishan) ոճերով` պայքարելով երտասարդների Օլիմպիական խաղերի ուղեգրի համար:

Թիմի ղեկավար Արամ Այդինյանը, որը նաև թաոլուի գծով միջազգային կարգի մրցավար է, հանդես է եկել առաջնության մրցավարական կազմում։

Մրցավայր են մեկնել նաև սանդայի գծով երիտասարդների հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Ալիխանյանը և թաոլուի գծով հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ավագյանը:

30 Մարտ, 2026 16:18
Վեր