Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության համագործակցությամբ կազմակերպված «Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից» ճարտասանության մրցույթի մրցանակաբաշխության արարողությանը:
ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել բացման խոսքով՝ շնորհակալություն հայտնելով ծրագրի բոլոր մասնակիցներին: Խորհրդարանի ղեկավարը նաև ընդգծել է հատկապես մարզերից աշակերտների ներգրավվածության բարձր մակարդակը:

Իր խոսքում Ալեն Սիմոնյանն առանձին անդրադարձ է կատարել Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերություններին՝ նշելով այն զգալի դերը, որը պատմության ընթացքում ունեցել և մինչ օրս ունի Ֆրանսիան հայ ժողովրդի կյանքում: ԱԺ նախագահը վկայակոչել է նաև Ֆրանսիայի կողմից Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած զգալի աջակցությունն ու օժանդակությունը:
Միջոցառման ավարտին Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ամփոփել են մրցույթի արդյունքները՝ մասնակցության վկայականներ հանձնելով բոլոր մասնակիցներին և պարգևատրելով մրցույթի հաղթողներին, ովքեր մեկշաբաթյա լեզվազբոսաշրջային դասընթացի հնարավորություն կստանան Փարիզում:



