Հայտնաբերվել և ՔԿՀ են տեղափոխվել հետախուզվողներ Zarkerak - Հայտնաբերվել և ՔԿՀ են տեղափոխվել հետախուզվողներ
Zarkerak Zarkerak - Հայտնաբերվել և ՔԿՀ են տեղափոխվել հետախուզվողներ
Հայտնաբերվել և ՔԿՀ են տեղափոխվել հետախուզվողներ

Հայտնաբերվել և ՔԿՀ են տեղափոխվել հետախուզվողներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 30-ին Լեմկինի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել 33-ամյա մի երիտասարդ, որը հետախուզվում էր խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 30-ին Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Խաչփար գյուղի բնակիչ 58-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Համայնքային ոստիկանության Մուշի և Ճամբարակի բաժինների ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ Մուշի բաժին է ներկայացել Գյումրի քաղաքի բնակիչ 29-ամյա մի երիտասարդ, որին 2025թ․ դեկտեմբերի 22-ից Ճամբարակի բաժինը հետախուզում էր ապօրինի կերպով հրազեն կրելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

01 Ապրիլ, 2026 13:34
Վեր