Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի․ Թեհրանը 10 կետանոց առաջարկ է ներկայացրել Zarkerak - Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի․ Թեհրանը 10 կետանոց առաջարկ է ներկայացրել
Zarkerak Zarkerak - Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի․ Թեհրանը 10 կետանոց առաջարկ է ներկայացրել
Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի․ Թեհրանը 10 կետանոց առաջարկ է ներկայացրել

Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի․ Թեհրանը 10 կետանոց առաջարկ է ներկայացրել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ։ Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social սոցիալական ցանցում։

«Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի և ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ զրույցներից հետո... ես համաձայն եմ երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ ռմբակոծություններն ու հարձակումները։ Սա կլինի երկկողմանի հրադադար», - գրել է Թրամփը։

Նա նաև նշել է, որ Իրանը համաձայնել է երաշխավորել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը։ Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգներն Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, որը կարող է ծառայել որպես բանակցությունների աշխատանքային հիմք։

 

«Միացյալ Նահանգների և Իրանի միջև նախկինում առկա անհամաձայնությունների գրեթե բոլոր կետերի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել, սակայն երկշաբաթյա ժամանակահատվածը թույլ կտա վերջնականապես հաստատել և պաշտոնականացնել համաձայնագիրը», - հավելել է նա։

 

«Մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա այսօր գիշեր, և  երբեք չի վերականգնվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար տեղի կունենա», - ավելի վաղ գրել էր Թրամփը Truth Social-ում։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ վճռականորեն կպատասխանի, եթե Վաշինգտոնը կատարի իր սպառնալիքները։

08 Ապրիլ, 2026 09:59
Վեր