«ՎԱԶ-2107»-ը Ծաղկաձորում ճոպանուղու ճանապարհին բախվել է կայանված «Toyota Land Cruiser»-ին. բժիշկներն արձանագրել են «07»-ի վարորդի մահը Zarkerak - «ՎԱԶ-2107»-ը Ծաղկաձորում ճոպանուղու ճանապարհին բախվել է կայանված «Toyota Land Cruiser»-ին. բժիշկներն արձանագրել են «07»-ի վարորդի մահը
Zarkerak Zarkerak - «ՎԱԶ-2107»-ը Ծաղկաձորում ճոպանուղու ճանապարհին բախվել է կայանված «Toyota Land Cruiser»-ին. բժիշկներն արձանագրել են «07»-ի վարորդի մահը
«ՎԱԶ-2107»-ը Ծաղկաձորում ճոպանուղու ճանապարհին բախվել է կայանված «Toyota Land Cruiser»-ին. բժիշկներն արձանագրել են «07»-ի վարորդի մահը

«ՎԱԶ-2107»-ը Ծաղկաձորում ճոպանուղու ճանապարհին բախվել է կայանված «Toyota Land Cruiser»-ին. բժիշկներն արձանագրել են «07»-ի վարորդի մահը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Սարալանջային փողոցում դեպի ճոպանուղի տանող հատվածում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի մեջ ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են վարորդի դին։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդի և մահացածի ինքնությունը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

09 Հունիս, 2026 23:33
Վեր