Անահիտ Ավանեսյանը՝ առողջապահության ոլորտում 2025 թ. իրականացված ծրագրերի ու բյուջետային հատկացումների մասին Zarkerak - Անահիտ Ավանեսյանը՝ առողջապահության ոլորտում 2025 թ. իրականացված ծրագրերի ու բյուջետային հատկացումների մասին
Zarkerak Zarkerak - Անահիտ Ավանեսյանը՝ առողջապահության ոլորտում 2025 թ. իրականացված ծրագրերի ու բյուջետային հատկացումների մասին
Անահիտ Ավանեսյանը՝ առողջապահության ոլորտում 2025 թ. իրականացված ծրագրերի ու բյուջետային հատկացումների մասին

Անահիտ Ավանեսյանը՝ առողջապահության ոլորտում 2025 թ. իրականացված ծրագրերի ու բյուջետային հատկացումների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 10-ին շարունակվել է «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի տեղեկացմամբ 2025 թվականին առողջապահության ոլորտին հատկացվել է  171.2 մլրդ դրամ,  ընդհանուր կատարողականը կազմել է 96,2 տոկոս, 11,7 մլրդ դրամ նախատեսվել է կապիտալ ծախսերի համար, որից օգտագործվել է 6,4 մլրդ դրամ:

Հաշվետու տարում նախարարությունն իրականացրել է 12 բյուջետային ծրագիր և 45 միջոցառում, դրանցից  4-ը կապիտալ ծախսեր են եղել:

Համեմատականներ անցկացնելով՝ նախարարը նշել է, որ  կառավարման հինգ տարիների ընթացքում առողջապահության ոլորտի  2025 թվականի բյուջեն 2018 թվականի համեմատ  կրկնապատկվել է, իսկ ընթացիկ՝ 2026 թվականի բյուջեն ավելի է կրկնապատիկից: «Մեր քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում  2024 թվականին գրանցվել է կյանքի միջին տևողության ամենաբարձր ցուցանիշը՝ 78 տարեկան, որը մեզ համար բավականին մեծ ձեռքբերում  է»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Նախարարն անդրադարձել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմանը՝ ընդգծելով, որ այդ դժվարին և երկար սպասված բարեփոխումը կարելի է հաջողության պատմություն համարել: «Վերջին վեց ամիսների ընթացքում ականատես ենք մեր քաղաքացիների գոհունակությանը, շնորհակալությանը: Մեր քաղաքականությունը շարունակվելու է, և, ի հեճուկս ընդդիմության ու նախընտրական քարոզի շրջանակում բազմիցս հնչած  կեղծ թեզերի շրջանառությանը, Առողջության համընդհանուր ապահովագրությունը 2027 թվականի հունվար 1-ից էլ ավելի կընդլայնվի ներառվող շրջանակների մասով և 2028 թվականին կամփոփի մեր ամբողջ բնակչությունը»,- ասել է նախարարը:

Անահիտ Ավանեսյանը նաև տեղեկացրել է, որ քաղաքացիների՝ բուժօգնություն ստանալու դիմելիության աճին համարժեք Կառավարությունն ավելացրել է ֆինանսավորումը: «Եթե անձը մեր շահառուն է և դիմել է, ապա նա այդ տարվա ընթացքում ստանում է համապատասխան բուժօգնությունը»,- ընդգծել է նախարարը:

Ոլորտի պատասխանատուն հաջորդիվ ներկայացրել է իրականացված  ծրագրերն ու ֆինանսական ցուցանիշները: Անդրադարձ է կատարվել նաև անելիքներին: Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին:

10 Հունիս, 2026 18:43
Վեր