Ապարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը Zarkerak - Ապարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը
Zarkerak Zarkerak - Ապարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը
Ապարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը

Ապարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

2026 թվականի հունիսի 8-ի դրությամբ Ապարանի ջրամբարում կուտակված ջրի ծավալը հասել է 87.27 մլն խմ-ի, ինչը վերջին տասը տարվա ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից:

 

Ջրամբարի այս տարվա բարձր լցվածությունը պայմանավորված է նաև բարենպաստ բնակլիմայական պայմաններով, առատ տեղումներով և ձնհալի արդյունքում ձևավորված զգալի հոսքագոյացմամբ, ինչը նպաստել է ջրային պաշարների էական համալրմանը։

 

Ապարանի ջրամբարի տարեկան առավելագույն լցվածության նախորդ ռեկորդը գրանցվել էր 2019 թվականին, երբ կուտակված ջրի ծավալը հասել էր 61.93 մլն խմ-ի, բայց այս տարվա ցուցանիշը դրանից ավելի է շուրջ 25.3 մլն խմ-ով։

 

2016-2026 թվականների տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ջրամբարի լցվածության մակարդակը զգալի տատանումներ է ունեցել։ Ամենացածր առավելագույն ծավալը գրանցվել է 2023 թվականին՝ 26.81 մլն խմ, մինչդեռ 2024 թվականին այն վերականգնվել է՝ հասնելով 52.86 մլն խմ-ի։ 2025 թվականին ջրամբարի առավելագույն լցվածությունը կազմել է 45.98 մլն խմ, իսկ մեկ տարի անց արձանագրվել է կտրուկ աճ՝ հասնելով 87.27 մլն խմ-ի։

 

2026 թվականի ցուցանիշը կարող է դրական ազդեցություն ունենալ առաջիկա ոռոգման սեզոնի ջրամատակարարման ապահովման տեսանկյունից։

 

Ստորև վերջին տաս տարվա առավելագույն լցվածության ծավալները (մլն մ³ով)

  • 2016 թ.՝ 51.63
  • 2017 թ.՝ 44.93
  • 2018 թ.՝ 32.52
  • 2019 թ.՝ 61.93
  • 2020 թ.՝ 45.59
  • 2021 թ.՝ 44.98
  • 2022 թ.՝ 49.81
  • 2023 թ.՝ 26.81
  • 2024 թ.՝ 52.86
  • 2025 թ.՝ 45.98
  • 2026 թ.՝ 87.27 (հունիսի 8-ի դրությամբ)։
10 Հունիս, 2026 19:00
Վեր