ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը Zarkerak - ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
Zarkerak Zarkerak - ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը

ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 8-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Մարիա Թելալյանին: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին և ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության գնահատականներին։ Ընդգծվել է ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացումը:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը շնորհակալություն է հայտնել ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության իրականացրած աշխատանքի համար՝ ընդգծելով, որ հայկական կողմը ստեղծել էր բոլոր պայմանները դիտորդական առաքելությունների կողմից իրենց գործառույթների անխափան իրականացման համար։

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը՝ ուղղված ՀՀ ընտրական համակարգի հետագա կատարելագործմանը:

10 Հունիս, 2026 13:20
Վեր