Արդյոք ԲՀԿ-ն անցնում է խորհրդարան. պարզաբանում է ԿԸՀ նախագահը Zarkerak - Արդյոք ԲՀԿ-ն անցնում է խորհրդարան. պարզաբանում է ԿԸՀ նախագահը
Zarkerak Zarkerak - Արդյոք ԲՀԿ-ն անցնում է խորհրդարան. պարզաբանում է ԿԸՀ նախագահը
Արդյոք ԲՀԿ-ն անցնում է խորհրդարան. պարզաբանում է ԿԸՀ նախագահը

Արդյոք ԲՀԿ-ն անցնում է խորհրդարան. պարզաբանում է ԿԸՀ նախագահը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին: Այս փուլում ընթանում են վերահաշվարկի աշխատանքներ:  5 տեղամասի հետ կապված արձանագրությունները ճշգրիտ են, բայց մուտքագրման ընթացքում եղել է սխալ մուտքագրում, տողեր են թռցրել: Դրա համար ենք ասում նախնական, որովհետև այս արդյունքները դեռ պետք է ճշգրտվեն»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին՝ արդյոք ԲՀԿ-ն անցնում է խորհրդարան՝ ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

Հովակիմյանը նաև նշեց. «Այս պահին բազմաթիվ ընտրատեղամասերի վերահաշվարկ է իրականացվում: Վերահաշվարկի պատշաճ կարգի դիմում շատ քիչ ենք ստացել, երեք ուժերից ստացել ենք վերահաշվարկի դիմում՝ ԲՀԿ-ից, «Ուժեղ Հայաստան»-ից և «Միասնության թևեր»-ից: Քանի որ դիմումներ են եղել, մեր մոտեցումը եղել է այն, որ որ տեղամասերը, որ ցանկանում են, որպեսզի վերահաշվարկ իրականացվի, ընտրատարածքների ընտրական հանձնաժողովներն իրենց նախաձեռնությամբ սկսել են վերահաշվարկներ իրականացնել: Երևանում, ըստ էության, ունենք մի պատկեր, որ Երևանի գրեթե բոլոր ընտրատարածքներում ամբողջը կվերահաշվարկեն»:

10 Հունիս, 2026 13:33
Վեր