Հրապարակված ձայնագրությունների մասով չունենք որևէ դեպք, որ առանց դատարանի թույլտվության Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է գաղտնալսում. Արթուր Նահապետյան Zarkerak - Հրապարակված ձայնագրությունների մասով չունենք որևէ դեպք, որ առանց դատարանի թույլտվության Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է գաղտնալսում. Արթուր Նահապետյան
Zarkerak Zarkerak - Հրապարակված ձայնագրությունների մասով չունենք որևէ դեպք, որ առանց դատարանի թույլտվության Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է գաղտնալսում. Արթուր Նահապետյան
Հրապարակված ձայնագրությունների մասով չունենք որևէ դեպք, որ առանց դատարանի թույլտվության Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է գաղտնալսում. Արթուր Նահապետյան

Հրապարակված ձայնագրությունների մասով չունենք որևէ դեպք, որ առանց դատարանի թույլտվության Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է գաղտնալսում. Արթուր Նահապետյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հրապարակված ձայնագրությունները, որ լսում եք, չունենք որևէ դեպք, որ առանց դատարանի թույլտվության Հակակոռուպցիոն կոմիտեն կամ որևէ այլ իրավապահ մարմին իրականացրել է գաղտնալսում: Այդ մասին Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը:

Լրագրողներից մեկի հարցին՝ այն ուժերին, որոնց վերագրվում են ձայնագրությունները, օրինակ՝ նրանց առաջնորդները՝ Նարեկ կամ Սամվել Կարապետյանները, ունե՞ն որևէ կարգավիճակ, ներգրավվա՞ծ են այդ գործերում, թե ոչ, Նահապետյանը ասաց՝ դա ըստ էության առանձին քրեական վարույթներով պատասխանելու հարց է:

«Մենք պետք է ուսումնասիրենք տվյալ քրեական վարույթը և տեսնենք, թե ինչ ապացույցներ ունենք այդ վարույթով: Եթե մենք ունենք ապացույցներ որևէ քաղաքական ուժի ղեկավարության մասով, ապա, բնականաբար, այդ մասով կսկսվեն քրեաիրավական գործընթացներ, և կգնանք քրեական հետապնդումների»,- ասաց նա:

Նահապետյանի խոսքով՝ քրեական վարույթների մեծ մասը գտնվում է նախաքննության փուլում, և մենք գործ ունենք նախնական քննության գաղտնիության հրապարակման հետ:

«Եթե առաջիկայում պրոցեսներ սկսվեն, բնականաբար, մինչ այս պահը մենք աշխատել ենք թափանցիկ, և եթե ունենանք նոր զարգացումներ, հանրությունը պարբերաբար դրա մասին կիրազեկվի»,- նշեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ Կոմիտեի մոտ հարց չի՞ առաջանում՝ հայհոյանքներով խոսող անձինք ո՛ւմ փողերն են բաժանում, արդյոք չե՞ն գնում դրանց հետքերով, Նահապետյանը պատասխանեց՝ ցանկացած քրեական վարույթով քննության առարկա է դառնալու նաև այն հարցը, թե այդ ֆինանսավորումը որտեղից է ստացվել:

«Այդ ուղղությամբ մենք ունենք որոշակի գործողություններ, որոնք կատարել ենք և շարունակում ենք կատարել: Հուսամ՝ այս մասով ևս կունենանք նոր բացահայտումներ և տվյալներ, որոնք կհանրայնացվեն»,- հայտնեց Արթուր Նահապետյանը:

10 Հունիս, 2026 14:03
Վեր