37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Zarkerak - 37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ
Zarkerak Zarkerak - 37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ
37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ

37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դիտարկում է կարիերան շարունակելու նոր տարբերակներ։ 37-ամյա ֆուտբոլիստն իր գործակալ Պինի Զահավիի հետ մեկնել է ԱՄՆ՝ բանակցություններ վարելու նպատակով։

​Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ` այնտեղ ֆուտբոլիստի ներկայացուցիչը կբանակցի MLS-ը ներկայացնող «Չիկագո Ֆայեր» ակումբի հետ։ Լևանդովսկիին հնարավորություն է ընձեռվել ինքնուրույն ընտրելու պայմանագրի կնքման ժամկետը՝ երկու կամ երեք տարի։

​Աղբյուրի համաձայն՝ լեհ ֆուտբոլիստը հնարավոր տեղափոխության վերաբերյալ դեռևս որևէ մեկին վերջնական խոստում չի տվել։ Հիշեցնենք, որ հունիսի 30-ին սպառվում է Լևանդովսկիի գործող պայմանագրի ժամկետը կատալոնական «Բարսելոնայի» հետ։

​Նախորդ մրցաշրջանում հարձակվողը կատալոնացիների կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։

13 Հունիս, 2026 18:05
Վեր