Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Դիլիջանում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։
ԱԽ քարտուղարի գրասենյակը «Արմենպրես»-ին տրված բացառիկ մեկնաբանությամբ պարզաբանել է, թե ինչպես է Հաջիևը ժամանել Հայաստան։ «Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և նրան ուղեկցող պատվիրակությունը Հայաստան են ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը», - նշված է հաղորդագրության մեջ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ այցի ընթացքում տեղի է ունեցել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։

