12-ամյա երեխային թմրшնյnւթ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Zarkerak - 12-ամյա երեխային թմրшնյnւթ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Zarkerak Zarkerak - 12-ամյա երեխային թմրшնյnւթ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
12-ամյա երեխային թմրшնյnւթ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

12-ամյա երեխային թմրшնյnւթ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Աշտարակ համայնքի Օրգով գյուղի 12-ամյա բնակչի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աշտարակի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում։

«Ձեռքդ տուր» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թորոսյանն ահազանգել էր, որ երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց։

«Ըստ առկա տվյալների՝ խոսքը բարձր դոզայի մասին է, իսկ երեխան այս պահին գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում և հիշողության կորստով։ Ընդ որում, բժիշկները փաստել են, որ երեխան առաջին անգամ է օգտագործել։ Ենթադրվում է՝ քաղցրի միջոցով է փոխանցվել երեխային»,- նշել էր Թորոսյանը։

Դպրոցի տնօրենը ևս մանրամասներ է հայտնել դեպքից՝ նշելով, որ էքսկուրսիայի ժամանակ 21 երեխաներին ուղեկցել են 7 ուսուցիչներ, էքսկուրսիայի ժամանակ բոլոր երեխաներին բարեգործական հիմնադրամը իր տնկարանում հյուրասիրել է լավաշ, պանիր, վարունգ։

14 Հունիս, 2026 22:09
Վեր