Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում Zarkerak - Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
Zarkerak Zarkerak - Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սիդնեյում հիմնված Տնտեսագիտության և խաղաղության ինստիտուտը այս շաբաթ ամփոփել է Գլոբալ խաղաղության ինդեքսը, ըստ որի, Հայաստանը էլ ավելի է բարելավել իր դիրքերը` 58֊ից բարձրանալով 51֊րդ հորիզոնական։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ զեկույցն արձանագրում է՝ Հայաստանը (Լեհաստանի հետ միասին) ամենամեծ բարելավումն արձանագրած պետությունն է աշխարհում։

Ուշագրավ է, որ Հանրային անվտանգության և ապահովության դաշտում Հայաստանը գտնվում է 36֊րդ հորիզոնականում` անմիջապես հաջորդելով Գերմանիային, Սլովակիային և Իսպանիային։

14 Հունիս, 2026 14:59
Վեր