ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios Zarkerak - ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
Zarkerak Zarkerak - ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրումը տեղի կունենա այսօր՝ հունիսի 14-ին՝ վիրտուալ ձևաչափով։

Այն ենթադրելու է զինադադարի երկարաձգում ևս 60 օրով։ Այս մասին, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել է Axios պորտալը:

Նշվում է, որ վիրտուալ հանդիպմանը որպես միջնորդներ կմիանան նաև Պակիստանն ու Կատարը։ Փաստաթուղթը նախատեսում է Հորմուզի նեղուցի բացում և Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ։

Ստորագրումը վիրտուալ ձևաչափով անցկացնելու որոշումը կայացվել է լոգիստիկ պատճառներով։ Առանցքային է դարձել այն, որ առերես հանդիպման դեպքում ամերիկյան բանակցային խումբը գլխավորող ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չէր հասցնի վերադառնալ հայրենիք նախքան պետության ղեկավար Դոնալդ Թրամփի մեկնումը Ֆրանսիա՝ Մեծ յոթնյակի գագաթնաժողովին, ուր նա նախատեսում էր ուղևորվել երկուշաբթի առավոտյան։

14 Հունիս, 2026 13:28
Վեր