Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանում կայացած ITF-ի մինչև 18 տարեկանների J30 շարքի մրցաշարի մենախաղում հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Առնո Ավետիսյանը։ 14-ամյա մարզիկը դարձավ առաջին հայ թենիսիստը, որն այս տարիքում հաղթեց J30 կարգի մրցաշարում, հաղորդում է ՀԹՖ մամուլի ծառայությունը։ Զուգախաղում հաղթող են դարձել Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Պողոսյանն ու վրացի Զուկա Կաչեիշվիլին։


