Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը կարծում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունը «Կրասնոդարից» Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի» ճիշտ որոշում է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սպերցյանը կարիերան կշարունակի «Ալ Ահլիում»։
«Այսօր ֆուտբոլային աշխարհն ու առհասարակ աշխարհը կառուցված է մեծ փողերի վրա։ Կատակով ասում էի՝ եթե գնա Սաուդյան Արաբիա, թող ինձ էլ հետը տանի։ Եթե նա ցանկանար Եվրոպայում խաղալ, վաղուց արդեն հեռացած կլիներ, բայց ինչ-ինչ պատճառներով չէր գնում։
Կգնա այնտեղ, գումար կվաստակի ու ողջ կյանքն ապահովված կլինի։ Միանշանակ, դա ճիշտ որոշում է։ Արդյո՞ք հետո Եվրոպայում խաղալու ցանկություն կմնա։ Դժվար թե, հավանաբար, նա այնտեղից այլևս Եվրոպա չգնա»,- Մոստովոյի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։

