Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Վերջին օրերին Եվրոպան պատած շոգի ալիքը գնահատվում է որպես դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում գրանցված ամենահզորը։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքի իր էջում։
«Վերջին օրերին սահմանվել են մի շարք պատմական ջերմաստիճանային ռեկորդներ․
+41.3°C — Գերմանիայում սահմանվել է օդի առավելագույն ջերմաստիճանի նոր բացարձակ ազգային ռեկորդը։ Այն գրանցվել է Սաարբրյուկեն-Բուրբախում։
+40.6°C Չեխիայում՝ Դոկսանի օդերևութաբանական կայանում գրանցվել է երկրի նոր բացարձակ ազգային ջերմաստիճանային ռեկորդը։
+36.6°C Դանիայում՝ Բելդրինգ քաղաքում սահմանվել է օդի առավելագույն ջերմաստիճանի նոր բացարձակ ազգային ռեկորդը։
Բացի այդ, հունիս ամսվա պատմական ջերմաստիճանային ռեկորդներ են սահմանվել նաև 🇫🇷Ֆրանսիայում, 🇨🇭Շվեյցարիայում, իսկ 🇬🇧Մեծ Բրիտանիայում՝ երեք օր անընդմեջ։
Շոգի ալիքի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասնում է մի քանի հարյուրի։ Հաղորդվում է նաև, որ ծայրահեղ բարձր ջերմաստիճանների պատճառով սատկել են միլիոնավոր գյուղատնտեսական կենդանիներ»,- գրել է նա։

