Մարզերում զորակոչը 50% է, իսկ Երևանում 10-16%. Սարգսյան Zarkerak - Մարզերում զորակոչը 50% է, իսկ Երևանում 10-16%. Սարգսյան
Zarkerak Zarkerak - Մարզերում զորակոչը 50% է, իսկ Երևանում 10-16%. Սարգսյան
Մարզերում զորակոչը 50% է, իսկ Երևանում 10-16%. Սարգսյան

Մարզերում զորակոչը 50% է, իսկ Երևանում 10-16%. Սարգսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Զորակոչի բեռի մեծ մասը ընկած է մարզերի վրա: Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով զորակոչից խուսափելու վերաբերյալ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագծին: 

«Մեր առաջնային նպատակը նորմալ զորակոչ ունենալն է, որպեսզի մեր կարիքները բավարարվեն  ու նաև վերականգնվի արդարությունը, որովհետև տեսնում ենք, որ մարզերում 50% զորակոչ ունենք իսկ Երևանում  նույն ընթացքում 10-16% զորակոչ ունենք: Պարզ է որ ունենք սոցիալական խնդիր, այսինքն բեռի մեծ մասը ընկնում է մարզերի վրա»,- ասել Սարգսյանը:

Հիշեցնենք, որ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի առաջարկած օրենքի նախագծի նպատակը պատասխանատվության սահմանումն է այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր խուսափել են քրեական վարույթի ընթացքում նշանակված առողջական վիճակի հետազոտությունից կամ փորձաքննություն անցնելուց, ինչպես նաև հետազոտման նպատակով նմուշ տալուց:

01 Հուլիս, 2026 13:13
Վեր