Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «Քարֆուր» առևտրային ցանցի առևտրային օբյեկտներում իրականացված հսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է 30 իրավախախտման դեպք։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Մասնավորապես՝
14 դեպք՝ պիտանելիության ժամկետն անցած ապրանքների իրացման,
14 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքի,
2 դեպք՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջների խախտման վերաբերյալ։
Հայտնաբերված բոլոր իրավախախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։


