Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գոլ խփեց Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» տեղափոխվելուց հետո իր առաջին խաղում։
«Կրասնոդարի» նախկին խաղացողը գոլ խփեց 29-րդ րոպեին ավստրիական «Պինցգաու Սաալֆելդեն» ակումբի դեմ ընկերական խաղում։
Սպերցյանը միացավ «Ալ-Ահլիին» հուլիսի 7-ին։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ տրանսֆերի արժեքը կազմել է 25 միլիոն դոլար։

