Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Գայդար» մեգա-ցիկլոնը հասել է Մոսկվա. մայրաքաղաքը ջրի տակ է անցնում, մեքենաները լողում են, իսկ բնակիչները փախչում են որոտից, կարկուտից ու անձրևից։ Եվ սա դեռ սկիզբն է. սպասվող տեղումների մինչև 80%-ը կտեղա հենց այս երեկո։ Եղանակային պայմաններն ու հետևանքները ներկայացնում է Տելեգրամի MASH ալիքը։
«Լենտա.ռու»-ն գրում է, որ Մոսկվայի հարավում կայծակի հարվածի հետևանքով «Տրուդ» մարզադաշտի տրիբունայի հարևանությամբ ծառի տակ գտնվող երկու տղամարդ կորցրել են գիտակցությունը, ինչից հետո տեղափոխվել են հիվանդանոց։


