Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ հուլիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։25-ի սահմաններում Լեջան գյուղի սկզբնամասում 31-ամյա Ալեքսանդր Հ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


