Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված Zarkerak - Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Zarkerak Zarkerak - Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կ. Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտնում է, որ անհայտ անձը հուլիսի 7-8-ի գիշերային ժամերին ներխուժել է Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք։ Նա վնաս է հասցրել վեց դամբարանի և աղբյուրի։

Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտնում է, որ դեպքը խորապես վիրավորել է համայնքի ներկայացուցիչներին, մասնավորապես նրանց, ում սիրելիների դամբարաններն այդ գերեզմանատանն են։ Թաղային խորհուրդն անմիջապես դիմել է պատկան մարմիններին, որոնք ձեռնարկել են համապատասխան աշխատանքներ՝ հանցագործի ինքնությունը պարզելու և նրան ձերբակալելու համար։

«Պատրիարքարանը դատապարտում է սրբազան արժեքների և հավիտենական հանգստավայրերի դեմ գործած հարձակումը։ Շնորհակալություն ենք հայտնում պատկան մարմիններին, որոնք դեպքը պարզելու նպատակով շարունակում են իրենց գործունեությունը։ Հույս ունենք, որ հանցագործը կհանձնվի արդարադատությանը»,- նշվում է հաղորդագրության մեջ և շեշտվում, որ պատրիարքարանը հետևում է դեպքերի զարգացմանը։

Վանդալիզմի դեպքից հետո Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ գերեզմանների վանդալիզմի գործով հետաքննություն է սկսվել։ Իրավապահ մարմիններին տրված հանձնարարականների արդյունքում՝ որպես կասկածյալ է ճանաչվել Մ.Կ.-ն։ Նա կալանավորվել է 48 ժամը չլրացած՝ 2026-ի հուլիսի 9-ին։

12 Հուլիս, 2026 12:43
Վեր