Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը Zarkerak - Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Zarkerak Zarkerak - Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

74 տարեկանում մահացել է Կատարի նախկին էմիրը՝ Համադ բին Խալիֆա Ալ Թանին, հայտնել է էմիրի գրասենյակը։

Էմիր-հայրը համարվում էր ժամանակակից Կատարի հիմնադիրը և նույնիսկ իշխանությունը որդուն փոխանցելուց հետո շարունակում էր երկրում վայելել մեծ ազդեցություն և ժողովրդի սերը։

«Հնազանդվելով Ամենակարողի կամքին և նախախնամությանը՝ էմիրի գրասենյակը խոր վշտով հայտնում է երկրի համար այս ծանր կորստի մասին՝ էմիր-հոր, Նորին Մեծություն շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ, որը կյանքից հեռացել է այսօր առավոտյան (կիրակի օրը)՝ 74 տարեկան հասակում»,- ասվում է էմիրի գրասենյակի հայտարարության մեջ։

12 Հուլիս, 2026 12:09
Վեր