Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը պայքարի մեջ են մտել 94 կգ քաշային ծանրորդները:
Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
Հայաստանի հավաքականից Ալեն Զուրաբյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրել է 130 կգ, 134 կգ ու 137 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 166 կգ, 176 կգ ու 180 կգ:
Այս ձևում նա դարձել է արծաթե մեդալակիր: Երկամարտի 317 կգ արդյունքով` Ալեն Զուրաբյանը դարձել է աշխարհի առաջնության փոխչեմպիոն:


