Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան Zarkerak - Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Zarkerak Zarkerak - Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կորեայի Հանրապետությունում Հայաստանի նորանշանակ դեսպան Մոնիկա Սիմոնյանը (նստավայրը՝ Տոկիո) հավատարմագրերի պատճենն է հանձնել ԿՀ ԱԳ նախարարության արարողակարգի հարցերով վարչության պետ Ջե Հվան Կվոնին։ Այդ մասին հայտնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից։

Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Ջե Հվան Կվոնն արդյունավետ աշխատանք է մաղթել նրան Հայաստանի և Կորեայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման գործում։

Դեսպան Սիմոնյանն իր հերթին խոստացել է ակտիվ ջանքեր գործադրել երկկողմ կապերի խորացման և ընդլայնման ուղղությամբ։ Երկուստեք մտքեր են փոխանակվել հաջորդ տարի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակի կապակցությամբ համատեղ միջոցառումների անցկացման վերաբերյալ։

Այցի ընթացքում դեսպանը հանդիպում է ունեցել նաև ԱԳՆ Եվրոպական հարցերով բյուրոյի տնօրեն Հյոն Չուլ Պակի հետ։

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Հյոն Չուլ Պակը կորեական կողմի պատրաստակամությունն է հայտնել ամենայն աջակցություն ցուցաբերել երկկողմ օրակարգի առաջմղմանը միտված գալիք բոլոր նախաձեռնություններում։

Դեսպան Սիմոնյանն ընդգծել է, որ հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն՝ կարևորելով մասնավորապես քաղաքական երկխոսության և միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդումը, առևտրատնտեսական և գործարար կապերի խթանումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարությունների, արհեստական բանականության ոլորտներում համագործակցության հաստատումը, կրթամշակութային և հումանիտար փոխանակումների, ինչպես նաև զբոսաշրջային փոխայցելությունների ակտիվացումը։

12 Հուլիս, 2026 15:37
Վեր