Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է Zarkerak - Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է
Zarkerak Zarkerak - Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ծառն ընկել է ընթացող մոպեդի վրա․ վերջինի վարորդը մահացել է։ Ծառի ընկնելու հետևանքով վնասվել է նաև Honda մակնիշի ավտոմեքենա։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել ծառը։

12 Հուլիս, 2026 11:34
Վեր