Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը Zarkerak - Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը
Zarkerak Zarkerak - Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը

Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանում Պորտուգալական Հանրապետության նորանշանակ դեսպան Սառա Ֆերոնյա Մարտինսին (նստավայրը՝ Մոսկվա)` հավատարմագրերի պատճենը հանձնելու առիթով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Մարտինսին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն և հաջողություններ։ Նա նաև վստահություն է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստան-Պորտուգալիա հարաբերությունները կշարունակեն առավել ամրապնդվել՝ նպաստելով փոխշահավետ համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը։

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ կարևորելով առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաներում ներկայության ընդլայնման և նոր հնարավորությունների բացահայտման հեռանկարներին։

 

Հանդիպման ընթացքում կողմերը նաև անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերին:

 

31 Հուլիս, 2026 12:46
Վեր