Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված սահմանափակման ենթակա օբյեկտներում իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են վարչական իրավախախտման դեպքեր, մասնավորապես`
- առանց համապատասխան թույլտվության հեստապարային ակումբների գործունեության կազմակերպման,
- նշված օբյեկտներում առանց համապատասխան թույլտվության ժամը 24:00-ից հետո գործունեության իրականացման,
- առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի վաճառքի,
- ինչպես նաև առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման ու իրացման, որոնց վերաբերյալ կազմվել են ընդհանուր թվով 11 արձանագրություններ: