Երևանում շանը դանակահարած երիտասարդը ձերբակալվել է. տեսանյութ Zarkerak - Երևանում շանը դանակահարած երիտասարդը ձերբակալվել է. տեսանյութ
Zarkerak Zarkerak - Երևանում շանը դանակահարած երիտասարդը ձերբակալվել է. տեսանյութ
Երևանում շանը դանակահարած երիտասարդը ձերբակալվել է. տեսանյութ

Երևանում շանը դանակահարած երիտասարդը ձերբակալվել է. տեսանյութ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 10-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած կինը հայտնել էր, որ ականատես է եղել, թե ինչպես է մի երիտասարդ դանակահարում շանը։

Ահազանգով մեկնած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները  պարզել են, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Շիրակի փողոցում գտնվող զբոսայգում երիտասարդը դանակով հարվածել է տարածքում գտնվող շներից մեկին։

Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նրա ինքնությունը․ Երևանի 29-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։

 

 

 

11 Օգոստոս, 2026 22:54
Վեր