Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում պարեկները ձեռնարկած միջոցառումների արդյունքում արձանագրել են վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Խախտումներ թույլ տված բեռնատարների վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Պարեկային ծառայությունը շարունակելու է հետևողական վերահսկողությունը՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու և խախտումները կանխելու ուղղությամբ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել բեռների փոխադրման կանոնները։


