Ինձ այստեղ օգնության կհասնեն Ռոբերտ Քոչարյանն ու Դաշնակցությունը, 29. 743 կմ քառակուսին վերցրել ենք ձեզնից․ Ռուբինյան Zarkerak - Ինձ այստեղ օգնության կհասնեն Ռոբերտ Քոչարյանն ու Դաշնակցությունը, 29. 743 կմ քառակուսին վերցրել ենք ձեզնից․ Ռուբինյան
Zarkerak Zarkerak - Ինձ այստեղ օգնության կհասնեն Ռոբերտ Քոչարյանն ու Դաշնակցությունը, 29. 743 կմ քառակուսին վերցրել ենք ձեզնից․ Ռուբինյան
Ինձ այստեղ օգնության կհասնեն Ռոբերտ Քոչարյանն ու Դաշնակցությունը, 29. 743 կմ քառակուսին վերցրել ենք ձեզնից․ Ռուբինյան

Ինձ այստեղ օգնության կհասնեն Ռոբերտ Քոչարյանն ու Դաշնակցությունը, 29. 743 կմ քառակուսին վերցրել ենք ձեզնից․ Ռուբինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Եթե ձեզ թվում է, որ մենք բարեկիրթ ենք և դա նշանակում է, որ լինելու ենք նաև մեղմ, դուք սխալվում եք: Այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից ընտրակաշառքներ բաժանելու վերաբերյալ ձայնագրություններին:

«Մենք լինելու ենք բարեկիրթ, բայց ոչ ոք երբեք չի մոռացել, ու չի մոռացվելու, որ դիմում էիք համակարգված ընտրակաշառքի սխեմայի, որը ձեր համապատասխան քաղաքական ուժերը գործարկել են ինչը ակնհայտորեն բխում է հրապարակված ձայնագրությունից»,-ասաց ԱԺ նախագահը:

Դիմելով «Հայաստան» դաշինքին՝ Ռուբինյանը հարցրեց, թե ինչու էին ձայնագրությունների մեջ իրենց աջակիցները վախենում որոշ բառեր հստակ արտահայտելուց և փոխարենը օգտագործում էին կոդային «քաբաբ» բառը:

«Ինչու էին վախենում, որ այդ բառը ասելուց խնդիրներ կունենային: Կամ խոսում ենք Ղարաբաղից մեր քույրերի և եղբայրների իրավունքներից և լավ ենք անում, բայց կարող եք բացատրել, այդ ինչ ձայնագրություններ էին, որ ձեր թիմի ներկայացուցիչները խոսում են մի ղարաբաղցուց, հայհոյում էին և ասում «էդքան բան արեցինք իրենց համար, ինքը մեզ չի ընտրելու»:  Սրանք ինչ տասնյակ ու հարյուրավոր ձայնագրություններ են, որոնցում ենթադրաբար խոսում են մարդկանց փող տալու մասին, որպեսզի իրենց ընտրեն»,-ասաց Ռուբինյանը:

Անդրադառնալով ԲՀԿ ձայներին Ռուբինյանը նշեց, որ խմբակցությունը չի ստացել ձայներ այդ տեղամասերում, որտեղ ըստ ընդդիմության կատարվել էին «ձայների գողություն»:

«Այդ ձայները չկան ի բնե, որովհետև այդ ձայները համարվել են անվավեր»,-ասաց ԱԺ նախագահը:

Անդրադառնալով ընդդիմության կողմից հնչեցրած այն հարցադրումներին, թե ինչու է իշխող ուժը վերջին հայտարարությունների մեջ ՀՀ տարածքը ներկայացնում ոչ թե որպես 29.800 կմ քառակուսի և փոխարենը օգտագործում է 29. 743 կմ քառակուսի ձևակերպումը Ռուբինյանը ասաց. «ՀՀ տարածքը միշտ էլ եղել է 29. 743 կմ քառակուսի, որվհետև հանրագիտարանում գուցե վերնագրում կլորացված թիվն է եղել իսկ բուն նյութի մեջ ոչ»:  

«Ինձ այստեղ, որքան էլ տարօրինակ չէ, օգնության կհասնեն Ռոբերտ Քոչարյանն ու Դաշնակցությունը: Դաշնակցությունը 2005 թվականին կոալիցիայի մեջ էր Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք: 2005 թվականին ՀՀ Կառավարությունը, եթե չեմ սխալվում նույնիսկ Քոչարյանի ստորագրությամբ վավերացրել է Հայաստանի հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը: Այնտեղ գիտեք ինչ է գրած, որ ՀՀ հողային ֆոնդը բաղկացած է 2974.3 հեկտարից: Սա էլ, որ բաժանեք համապատասխան թվի կստանաք 29. 743 կմ քառակուսի: Նույնը եղել է 2010 թվականին և 2015 թվականին: Հետևաբար, երբ ասում եք պարոն Խաչատրյան, թե որտեղից ենք վերցրել 29. 743 կմ քառակուսին, ուրեմն ասեմ, վերցրել ենք ձեզնից»,-ասաց ԱԺ նախագահը:

11 Օգոստոս, 2026 15:36
Վեր