Եթե այդ ամբողջ ձայնագրությունների մասով սերիալ նկարահանվի, անունը պետք է լինի՝ «խի ես բաց կապով զանգել». Ալեքսանյան Zarkerak - Եթե այդ ամբողջ ձայնագրությունների մասով սերիալ նկարահանվի, անունը պետք է լինի՝ «խի ես բաց կապով զանգել». Ալեքսանյան
Zarkerak Zarkerak - Եթե այդ ամբողջ ձայնագրությունների մասով սերիալ նկարահանվի, անունը պետք է լինի՝ «խի ես բաց կապով զանգել». Ալեքսանյան
Եթե այդ ամբողջ ձայնագրությունների մասով սերիալ նկարահանվի, անունը պետք է լինի՝ «խի ես բաց կապով զանգել». Ալեքսանյան

Եթե այդ ամբողջ ձայնագրությունների մասով սերիալ նկարահանվի, անունը պետք է լինի՝ «խի ես բաց կապով զանգել». Ալեքսանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Պարոն Կարապետյան, երբ այստեղից ասում եք՝ մեր ժամանակվա քաղբանտարկյալները, Սերժի Սարգսյանի ժամանակվա քաղբանտարկյալները, Ռոբերտ Քոչարյանի ժամանակվա քաղբանտարկյալները, այստեղ մի անկյունաքարային բան կա, մեր օրոք քաղբանտարկյալներ չկան ու վստահեցնում եմ, որ չեն էլ լինելու»,-ԱԺ նիստում ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:

Ալեքսանյանը նշեց, որ ընդդիմությունը Գոհար Ղումաշյանին ներկայացնում է որպես քաղբանտարկյալ, նա հիշեցրեց, թե ինչ է տեղի ունեցել Ղումաշյանի հետ. «Հրապարակվել է ձայնագրությունը, որում պարզվել է, որ Գոհար Ղումաշյանը Ռոզալյա Աբգարյանին հեռախոսով խոսելիս ասում է՝ ձեր տելեվիզրը չտանք, եկեք փող տանք, տելեվիզրն ինչ եք անում, գնացել է քննչական, ասել են՝ չի կարելի, ընտրություն է, բարեգործության արգելք եք խախտում, Ղումաշյանն ասել է՝ ժողովուրդ ջան, մի րոպե, ես տիկին Ռոզալյայի ծնունդին նվեր էի տալիս, 2026 թվականին ապրիլին, այս ամեն ինչի ֆանտաստիկան գիտեք որն է, որ հարգարժան տիկին Ռոզալյա Աբգարյանի ծնունդը հունիսի 17-ին է: Խնդրում եմ, մի վիրավորեք մեր բանականությունը: «Հայաստան» դաշինքն արդեն փորձված է այս առումով, Արթուր Խաչատյանը գիտի, որ երբ բացում էր 29 հազար 743-ի թեման, ներսում կանխազգում էր, նրա ներսի ձայնն այդ պահին կոնկրետ հուշում էր, ասում էր՝ մի բացիր այդ թեման, մի բացիր, տակն ենք մնալու, չլսեց: Խոսում եք քաբաբների մասին, ես այդ ձայնագրությունը հիշում եմ, մեկը զանգում է ձեր կուսակցության ներկայացուցչին, ասում է՝ փողերն ինչ եղավ, երբ ես տալու, նա էլ ասում է՝ էս բաց կապով ինչեր ես ասում, նա էլ ասում է՝ լավ, լավ փող չեմ ասի, կասեմ քաբաբ: Դուք փորձում եք մեզ համոզել, որ այդ խոսակցությունն աներ, փեսայի մասին է, ես աներ չունեմ, ճիշտ է հարսնացու ունեմ, բայց դեռ ամուսնացած չեմ, աներ չունեմ, բայց չեմ պատկերացնում այն կոնտեքստը, որում պետք ա փողին քաբաբ ասելու խնդիր լուծեն: Եթե այդ ամբողջ ձայնագրությունների մասով սերիալ նկարահանվի, անունը պետք է լինի՝ «խի ես բաց կապով զանգել»»:

11 Օգոստոս, 2026 15:53
Վեր