Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել է Zarkerak - Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել է
Zarkerak Zarkerak - Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել է
Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել է

Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայունացել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի Հալաբյան փողոցի 13-րդ շենքի մոտ շորի մեջ փաթաթված իգական սեռի նորածինը շտապօգնության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխվել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի ընդունարան։

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտից տեղեկացնում են, որ նորածնային վերակենդանացման բաժանմունքի հերթապահ նեոնատոլոգ Լ. Ս. Վարդապետյանի կողմից երեխայի վիճակը գնահատվել է ծանր։

«Նորածնի մարմնի ջերմաստիճանը եղել է 30 աստիճան Ցելսիուս, արձանագրվել է նաև շնչառական խանգարումների կլինիկա։ Նորածինն անմիջապես տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Կազմակերպվել է մարմնի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում, շնչառության օժանդակություն՝ Bubble CPAP համակարգի միջոցով, նշանակվել են համապատասխան հետազոտություններ և բուժում։ Նորածնի քաշը 2550 գրամ է, հասակը՝ 48 սմ։ Բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը»,- հայտնում են ծննդատնից։

11 Օգոստոս, 2026 15:51
Վեր