Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 17։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում, մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ օտարերկրացի մոտոցիկլավարը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մոտոցիկլավարի և ուղևորի ինքնությունը։

