Կիրականացվեն «Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար Երևանի այգիներում Zarkerak - Կիրականացվեն «Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար Երևանի այգիներում
Zarkerak Zarkerak - Կիրականացվեն «Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար Երևանի այգիներում
Կիրականացվեն «Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար Երևանի այգիներում

Կիրականացվեն «Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար Երևանի այգիներում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կանտատա» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվում է «Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար Երևանի այգիներում։

Ծրագրի շրջանակում կանցկացվի 6 համերգ՝ 3 դասական և 3 ջազային։

Դասական համերգային ծրագիր.

«Կանտատա» անսամբլի և օպերային երգչուհի Վարսենիկ Ավանյանի կատարմամբ կհնչեն հայ և համաշխարհային կոմպոզիտորների ստեղծագործություններ՝

Ա. Դոլուխանյան — «Երևանի գիշերները»

Ա. Հարությունյան — «Երգիր ինձ համար», «Վոկալիզ»

Ռ. Մելիքյան — «Սիրուն գիշեր»

Erik Satie — Je te veux

Francis Poulenc — Les chemins de l’amour

Vincenzo Ciara — La Spagna

Reynaldo Hahn — À Chloris

Սերգեյ Ռախմանինով — «Сирень», «Здесь хорошо»

Ástor Piazzolla — Milonga sin palabras

Լ. վան Բեթհովեն — «Во лесочке», «Ах, реченьки, реченьки», «Как пошли наши подружки», Schöne Minka, ich muß scheiden։

  •  Օգոստոսի 25 — Մերգելյանի այգի
  •  Օգոստոսի 31 — Սիրահարների այգի
  • Սեպտեմբերի 14 — Վահագն Դավթյանի այգի
  • Ջազային համերգային ծրագիր

ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանի «Armenian Colors» և «New York – Yerevan» ջազ խմբերի կատարմամբ կհնչեն Վահագն Հայրապետյանի հեղինակային ջազային մշակումները՝ հայկական ժողովրդական և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հիման վրա, ինչպես նաև հայտնի ջազային ստանդարտներ։

  • Օգոստոսի 26 — Վահագն Դավթյանի այգի
  • Օգոստոսի 27 — Սիրահարների այգի
  • Սեպտեմբերի 11 — Մերգելյանի այգի
  • Սկիզբը՝ ժամը 20:00-ին

Մուտքն ազատ է։

21 Օգոստոս, 2026 11:44
Վեր