Գնացել տարբեր պետական ատյաններ խնդրել են, որ պետությանը վնաս տալու համար պատժամիջոցներ կիրառեն արտահանողների նկատմամբ. Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին Zarkerak - Գնացել տարբեր պետական ատյաններ խնդրել են, որ պետությանը վնաս տալու համար պատժամիջոցներ կիրառեն արտահանողների նկատմամբ. Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին
Zarkerak Zarkerak - Գնացել տարբեր պետական ատյաններ խնդրել են, որ պետությանը վնաս տալու համար պատժամիջոցներ կիրառեն արտահանողների նկատմամբ. Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին
Գնացել տարբեր պետական ատյաններ խնդրել են, որ պետությանը վնաս տալու համար պատժամիջոցներ կիրառեն արտահանողների նկատմամբ. Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին

Գնացել տարբեր պետական ատյաններ խնդրել են, որ պետությանը վնաս տալու համար պատժամիջոցներ կիրառեն արտահանողների նկատմամբ. Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գնացել են ռուսական տարբեր պետական ատյաններ, խնդրել են, որ պետությանը վնաս տալու և երկրում խնդիրներ ստեղծելու համար պատժամիջոցներ կիրառեն մեր արտահանողների նկատմամբ։ Այս մասին ԱԺ-ում ելույթ ունենալիս հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը։

Ըստ պատգամավորի՝ այսպիսի նախաձեռնություն կատարել է, իր բնութագրմամբ, «ամենաձախողված քաղաքական գործիչներից մեկը»՝ «Հայաքվե» շարժման առաջնորդ Ավետիք Չալաբյանը։

«Ըստ իրավապահների և ըստ մամուլում տարածված նյութերի՝ էս մարդը փետրվարին գնում է Ռուսաստան ու Ռուսաստանի դիվանագետներին ասում. «Սիրելի դիվանագետներ, դուք մեզ օգնած կլինեք քաղաքական դաշտում, երբ սանկցիաներ կիրառեք դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքների համար»։ Ու այսքանից հետո իրենք «Հայաքվեի» և Չալաբյանի հետ ապրիլ ամսին դաշնակցային հուշագիր են ստորագրում»,– ասաց Հարությունյանը՝ մատնացույց անելով «Ուժեղ Հայաստան» դաշինքի ուղղությամբ։

«Ու հիմա եկել ասում են՝ Կառավարությունը մեր արտահանողների համար պրոբլեմներ է ստեղծում»,– ասաց պատգամավորը։

21 Օգոստոս, 2026 12:29
Վեր