Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Գերիների վերադարձի թեման մեր օրակարգում է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Բիշքեկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ քննարկվե՞լ է գերիների վերադարձի հարցը:
«Բնականաբար, գերիների, անհետ կորածների հետ կապված հարցերը եղել են քննարկման մաս: Մանրամասները չեմ կարող հայտնել: Ինչո՞ւ. որովհետև նախկինում էլ ասել եմ, որ այս թեմայով հրապարակայնությունը որևէ կերպ չի կարող օգուտ տալ»,- ասաց նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Կողմերը կարևորել են Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը՝ ընդգծելով նաև տնտեսական և առևտրային կապերի զարգացման նշանակությունը։
Քննարկվել են նաև պետական սահմանի սահմանազատման գործընթացը, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի իրականացման հետագա քայլերն ու տարածաշրջանային կապակցվածության հարցերը։
Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են շարունակել երկկողմ անմիջական շփումները՝ տևական խաղաղության և միջպետական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

