Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները կանխել են վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ Zarkerak - Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները կանխել են վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ
Zarkerak Zarkerak - Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները կանխել են վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ
Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները կանխել են վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ

Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները կանխել են վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները սեպտեմբերի 2-ի երեկոյան օպերատիվ տեղեկություն ստացան, որ մայրաքաղաքի Գոգոլի փողոցում զինված անձինք վիճաբանում են։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:

«Համայնքային ոստիկաններն անմիջապես մեկնեցին դեպքի վայր։ Նկատելով իրավապահներին՝ վիճաբանության մասնակիցները դիմեցին փախուստի, սակայն նրանց փախուստը կարճ տևեց։

Ժամը 18․10-ին երեք երիտասարդ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև սառը զենք և հրազեն ապօրինի կրելու կասկածանքով ձերբակալվեցին և տեղափոխվեցին Քանաքեռ-Զեյթունի բաժին։

Կիևյան փողոցի բնակիչ 20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին գաղտնի փականով դանակ և մարտական ատրճանակ։ Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ 19-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին լիցքավորված ինքնաձիգ և գաղտնի փականով դանակ։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ 

Ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

05 Սեպտեմբեր, 2026 12:28
Վեր