Տրանսպորտային միջոցի տարհանման, պահպանության գործընթացում նախատեսվում է ընդլայնել մասնավորի ներգրավվածությունը Zarkerak - Տրանսպորտային միջոցի տարհանման, պահպանության գործընթացում նախատեսվում է ընդլայնել մասնավորի ներգրավվածությունը
Zarkerak Zarkerak - Տրանսպորտային միջոցի տարհանման, պահպանության գործընթացում նախատեսվում է ընդլայնել մասնավորի ներգրավվածությունը
Տրանսպորտային միջոցի տարհանման, պահպանության գործընթացում նախատեսվում է ընդլայնել մասնավորի ներգրավվածությունը

Տրանսպորտային միջոցի տարհանման, պահպանության գործընթացում նախատեսվում է ընդլայնել մասնավորի ներգրավվածությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ներքին գործերի նախարարությունը նախատեսում է ընդլայնել տրանսպորտային միջոցների տարհանման (էվակուացիա) և պահպանության գործընթացում մասնավոր հատվածի ներգրավման հնարավորությունները։

«Նախատեսվող կարգավորման համաձայն՝ տրանսպորտային միջոցների տարհանումը հնարավոր կլինի իրականացնել առանց պարեկային ծառայողի անմիջական ներկայության՝ դրանք տեղափոխելով մասնավոր պահպանվող տարածքներ և այնտեղ պահելով մինչև ՆԳՆ ոստիկանության կողմից համապատասխան որոշման կայացումը։

Ներքին գործերի նախարարությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ քննարկմանը։

Մասնակցելու համար անհրաժեշտ է mia@gov.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի տվյալները՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը և ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, ինչպես նաև էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը։ Նամակի թեմայի դաշտում խնդրում ենք նշել՝ «Մասնակցություն՝ հանրային քննարկմանը»։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարողելի է զանգահարել 010-59-68-71 կամ 010-59-68-38 հեռախոսահամարներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

07 Հոկտեմբեր, 2026 23:04
Վեր