Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը բավականին առաջընթաց է գրանցել Zarkerak - Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը բավականին առաջընթաց է գրանցել
Zarkerak Zarkerak - Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը բավականին առաջընթաց է գրանցել
Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը բավականին առաջընթաց է գրանցել

Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը բավականին առաջընթաց է գրանցել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը hյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ/UNDP) ներկայացուցիչներին։

Հանդիպմանը քննարկվել են ընթացիկ ծրագրերի առաջընթացը, մասնավորապես, Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացումը և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնի նախագիծը։ Կողմերը գոհունակությամբ նշել են, որ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը ներկայումս բավականին առաջընթաց է գրանցել։ Միաժամանակ, քննարկվել է նաև ծրագրի իրականացման ժամկետների հնարավոր երկարաձգման հարցը։

Քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ կարողությունների զարգացմանն առնչվող հարցերը, ինչպես նաև հետագա համագործակցության ուղղությունները, այդ թվում՝ նոր սահմանային անցակետերի ենթակառուցվածքների ներդրման և զարգացման շրջանակը, որոնց իրագործումը կխթանի տարածաշրջանային առևտրային կապերի ընդլայնմանը։

07 Հոկտեմբեր, 2026 23:07
Վեր