Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Շատ հետաքրքիր է, որ ընդդիմությունն առաջարկում է գործակիցների վերաբերյալ նախագիծը դարձնել զեկուցվող, բայց, օրինակ, փոխհատուցումների վերաբերյալ փոփոխությունը չառաջարկեց դարձնել զեկուցվող։ Հետաքրքիր է՝ ինչու՞»,- նշել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն՝ անդրադառնալով մամուլում տարածվող տեղեկություններին, ըստ որի՝ քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացում է տեղի ունենում.
«Երևանն ունեցել է 400 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքապետ․․․ Գագիկ Բեգլարյան, Տարոն Մարգարյան, Երվանդ Զախարյան, և ի՞նչ ենք մենք նրանցից ժառանգել։ Արդյունքում, նրանք ունեն տներ, ռեստորաններ, հյուրանոցներ, շքեղ մեքենաներ, իսկ Երևան քաղաքը լցված է ինքնակամ բուդկաներով, ժանգոտած կրպակներով, ամբողջ այգիներն ու բակերը գրավված են»:


