Աշոտ Ժամկոչյանը նշանակվել է ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ Zarkerak - Աշոտ Ժամկոչյանը նշանակվել է ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ
Zarkerak Zarkerak - Աշոտ Ժամկոչյանը նշանակվել է ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ
Աշոտ Ժամկոչյանը նշանակվել է ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ

Աշոտ Ժամկոչյանը նշանակվել է ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Աշոտ Ժամկոչյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ

Աշոտ Միշայի Ժամկոչյանի կենսագրությունը

Ծնվել է 1987 թվականի հունվարի 27-ին Երևան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2025-2026թթ. - ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ,

II-V.2025թ. - ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ,

2024-2025թթ. - ՀՀ գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ,

2020-2024թթ. - ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ,

2017-2020թթ. - ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ,

2016-2017թթ - ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնակատար, ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,

2014-2016թթ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ՀԿԳ քննիչ,

2013-2014թթ. - ՀՀ ՊՆ N զորամասի ՀԿԳ քննիչ,

2010-2013թթ. - ՀՀ ՊՆ N զորամասի քննիչ, ապա՝ ավագ քննիչ:

Կրթություն

2009 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2013 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

Պարգևներ

ՀՀ վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 14-ի որոշումով պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, ինչպես նաև խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

2005-2007թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

13 Հոկտեմբեր, 2026 20:01
Վեր